ավտոմեքենա-վարձույթով

Մեքենաների վարձակալումը ինչպես տեղաբնիկների, այնպես էլ զբոսաշրջիկների համար դարձել է անհրաժեշտություն: Մեքենաներ վարձակալվում են նաև կարևորագույն միջոցառումների համար:

Եկեք պարզենք, թե ինչ պետք է  հաշվի առնել մեքենա վարձակալելիս:

Թափքի տեսակ

Սա ամենակարևոր գործոնն է, որից կախված է մեքենայի ընտրությունը: Եթե անհրաժեշտ է ներկայացուցչական մեքենա, ապա ընտրեք սեդան, ընտանիքի կամ մեծ կազմակերպությունների համար նախընտրելի է հետչբեքը կամ ունիվերասալը: Ուղևորությունների համար հարմար տարբերակներ են ջիպը կամ պիկապը: Ունիվերսալ տարբերակ է քրոսովերը, որն առանձնանում է իր թեթև քաշով, հեշտ անցանելիությամբ, շքեղ տեսքով և ուղևորների քանակով:

Արտաքին տեսք

Կախված նրանից, թե ինչ նպատակով է օգտագործվելու ավտոմեքենան՝ պետք է ուշադրություն դարձնել նաև արտաքին տեսքին: Շատ կարևոր է հաշվի առնել ոչ միայն մեքենայի սարքին լինելն ու տեխնիկական վիճակը, այլև մեքենայի գեղեցիկ տեսքը:

Շարժիչի վիճակը

Սա, թերևս, ամենակարևոր գործոնն է, քանի որ շարժիչի վիճակից է կախված ուղևորների անվտանգությունը:  Վարձույթով մեքենա վերցնելիս հնարավոր չէ բավարարվել թեթև աչքի անցկացնելով: Խորհուրդ է տրվում գազի ոտնակը սեղմելիս ուշադրություն դարձնել շարժիչի ձայնին, ինչպես նաև վստահ լինել, որ փոխանցումները հարթ են ընթանում: Մի մոռացեք նաև վառելիքի մասին: Անպայման ստուգեք արդյոք մեքենան լիցքավորված է վառելիքով, թե ՞ ոչ:

Անվադողերի վիճակը

Անվադողեր. ահա ևս մեկ չափանիշ, որը շատ կարևոր է մեքենան վարձակալելիս: Առաջին հերթին դրանք պետք է համապատասխանեն տարվա եղանակներին և բացի այդ, լինեն ձիգ ու ապահով:

Ահա ամենակարևոր պայմանները, որոնց պետք է ուշադրություն դարձնեք մեքենա վարձակալելիս՝ ավելորդ խնդիրներից ու բարդություններից զերծ մնալու համար: