Վերջին տարիներին աճուրդը մեծ տեղ է գրավում մեքենաների առքուվաճառքի շուկայում: Օնլայն աճուրդների շնորհիվ հնարավոր է ընտրել ու գնել ցանկացած գնի ու մակնիշի մեքենա ձեր իսկ առաջարկած գնով:

Անկախ նրանից, թե որերորդ մեքենան եք գնում ՝ առաջին, թե ՞ երկրորդ, մեքենաների աճուրդին առաջին անգամ մասնակցելը կարող է լինել մի փոքր բարդ, քանի որ երբեք հնարավոր չէ կռահել, թե ինչ կարող է սպասվել:

Ահա մի քանի կարևոր խորհուրդ, որոնք կօգնեն մասնակցել աճուրդին և ամենակարևորը հաճույք ստանալ այդ գործընթացից:

Վերահսկեք ձեր բյուջեն

Սա առաջին ու ամենակարևոր պայմաններից մեկն է: Նախքան մասնակցելն անպայման որոշեք, թե որքան գումար եք պատրաստվում առաջարկել: Հաշվի առեք մեքենայի վիճակը, առկա խնդիրները, ինչպես նաև այն գումարը, որն անհրաժեշտ կլինի ծախսել օգտագործված մեքենան կարգի բերելու և բարելավելու համար:

Կազմեք ցուցակ

Դա կօգնի հասկանալ, թե ինչ եք ուզում, ունեք արդյոք հստակ որոշված մակնիշ, գույն, արտադրության թվական և այլն: Արդյոք ձեզ համար նշանակություն ունի մեքենայի վազքն ու շարժիչի արագությունը և այլն:

Գնային առաջարկ

Գնի առաջարկ կարող եք անել այն ժամանակ, երբ արդեն կլինեք աճուրդի մրցադաշտում: Առաջարկեք ձեր մաքսիմալ գումարն ու մի փորձեք դուրս գալ այդ սահմաններից: Ուշադիր հետևեք գործընթացին. այս ընթացքում մոռացեք ժամանցի ու ընկերների մասին, որովհետև բաց կթողնեք հաղթանակը վայելելու մեծ հաճույքը:

 

Հիշեք՝ այս գործում նահանջել չի կարելի: Ձեզ կհաջողվի ձեռք բերել ձեր երազանքների ավտոմեքենան: