Յուրաքանչյուրն ունի իր երազանքի ավտոմեքենան: Իսկ դա ձեռք բերելու համար կան բազմաթիվ տարբերակներ, որոնցից մեկի՝ աճուրդով մեքենաներ գնելու մասին կպատմենք մեր այսօրվա հոդվածում:
Գոյություն ունեն մեքենաների աճուրդի բազմաթիվ կայքեր, որոնցից ոչ բոլորը կարող են լինել հուսալի: Ուստի, նախքան որևէ աճուրդի մասնակցելը, լրջորեն ուսումնասիրեք ու ընտրեք այնպիսի կայքեր, որոնք հայտնի են ու լիցենզավորված:
Ավելի լավ է մի փոքր ժամանակ ծախսել, քան հետո զղջալ կորցրած գումարների համար:
- Աճուրդի կայքն ընտրելուց հետո որոնման պատուհանում լրացրեք բոլոր դաշտերը՝ մակնիշ, մոդել, արտադրման թիվ և այլն: Գտնելով ձեր նախընտրած մեքենան ՝ նայեք լուսանկարները, մանրամասն կարդացեք բնութագիրը: Նկատի ունեցեք, որ երբեմն մեքենայի արտադրության թվականի փոխարեն կարող է նշված լինել գրանցման թվականը:
- Ընտրելով մեքենան՝ խաղադրույք կատարեք գումարային պահուստով: Երբ հասնեք գումարի սահմանին ու տեսնեք, որ խաղադրույքները չեն դադարեցվում, ինքներդ դուրս եկեք խաղից:
- Նախքան որևէ աճուրդային կազմակերպության հետ պայմանագիր կնքելը, մանրամասն ուսումնասիրեք այն: Պայմանագրում պետք է հստակ նշված լինի առաքման երաշխիքը, ժամկետը:
- Երբ մեքենան հասնում է առաքման վայր, պարտադիր ստուգեք այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը, ուղևորային մաքսային հայտարարագիրը և այլն:
Եղեք տեղեկացված և խաղադրույքներ կատարելը կլինի ավելի հեշտ ու գրագետ: