Մեքենա ունենալն այլևս շքեղություն չէ, քանի որ այն դարձել է անհրաժեշտ փոխադրամիջոց ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար:

Մինչ մեքենա գնելը, սովորում ենք մեքենա վարել, ապա համապատասխան քննություն հանձնել վարորդական իրավունք ստանալու համար: Երբ հերթը հասնում է մեքենա գնելուն, շտապում ենք, սխալ ընտրություն անում ու հետագայում կանգնում խնդիրների առջև:

 

Ինչ պետք է իմանալ մեքենա գնելիս

Հավանաբար կգա այնպիսի օր, երբ կցանկանաք վաճառել ձեր ավտոմեքենան: Այդ իսկ պատճառով գնելիս ուշադրություն դարձրեք մի շարք կարևոր հանգամանքների:

Մեքենա գնելիս չպետք է մոռանալ, որ ինչ-որ մի օր դուք լինելու եք ոչ թե գնորդի, այլ վաճառողի դերում: Առաջին հերթին վարորդն ուշադրություն է դարձնում մեքենայի մակնիշին, ապա շարժիչին և իհարկե գույնին: Նախընտրելի են չեզոք գույնի մոդելները: Սպիտակ, սև կամ արծաթագույն մեքենաներն ավելի հեշտ կլինի վաճառելը, քանի օրինակ նարնջագույնը:

  • Մարդկանց մեծամասնությունը մեքենա գնելիս ուշադրություն է դարձնում միայն մեքենայի արժեքին՝ մոռանալով մնացած ծախսերի մասին: Շատ կարևոր է մանրամասն հաշվարկել նաև հետագայում սպասվելիք ծախսերը: Եթե ավտոմասերը թանկ են կամ այնքան էլ հասանելի չեն, ապա ավելի լավ է հրաժարվել այդպիսի մեքենայից:
  • Խուսափեք նոր մոդելի մեքենաներ գնելուց, քանի որ առաջին երեք տարիների ընթացքում մեքենա արտադրող ընկերությունները տեղեկատվություն են հավաքում մեքենայի թերությունների, անվտանգության մասին ու փորձում կատարելագործել այն: Ընտրեք այնպիսի մեքենաներ, որոնք արդեն 3 տարի է շուկայում են:
  • Եթե մեքենան որևէ դիրք պետք է տա վարորդին կամ եկամտի աղբյուր է, ապա նախապատվություն կարելի է տալ պրեմիում դասի մեքենաներին: Մյուս բոլոր դեպքերում պետք է կենտրոնոնանալ մեքենայի տեխնիկական բնութագրի, հուսալիության ու գնի վրա:
  • Մեքենա գնելիս անպայման փորձարկեք այն և ստուգեք: Եթե ինքներդ «գլուխ չեք հանում» մեքենաներից, ապա դիմեք մասնագետների օգնությանը:
    Մի շտապեք: Սա այն դեպքերից է, որ շտապողականությունը միմիայն վնաս կարող է հասցնել: Այնպես որ նայեք մի քանի տարբերակ, ապա ընտրություն կատարեք:
  • Փորձառու վարորդ լինելը ևս կարևոր է ընտրություն կատարելու օգտագործված ու նոր մեքենաների միջև: Եթե սկսնակ վարորդ եք, ապա ընտրեք օգտագործված մեքենաներ, իսկ որոշակի փորձ ձեռք բերելուց հետո՝ գնեք նորը:
  • Մի մոռացեք, որ բացի արտաքին տեսքից, շատ կարևոր է, որ մեքենան լինի չափերով հարմար, ունենա լավ տեսադաշտ և ամենակարևորը՝ վարելը լինի հեշտ:  Այն չպետք է լինի սպորտայի, երկար ունիվերսալ կամ պիկապ, Ցանկալի չեն նաև ավտոբուսներն ու մեծ բեռնատարները:

Արդեն գիտեք, թե մեքենա գնելիս ինչ պետք է հաշվի առնեք, որպեսզի չսխալվեք ու ձեր գրպանին համապատասխան ճիշտ ընտրություն կատարեք: