Ամեն տարի աշխարհում արտադրվում են հազարավոր նոր մեքենաներ, որոնք նախորդների ավելի կատարելագործված տարբերակն են կամ բոլորովին նոր մոդելներ: Չնայած սրան՝ հին մեքենաները նույնպես չեն կորցնում  իրենց դիրքերն ավտոշուկայում:

Երբեմն մարդիկ նախընտրում են գնել հենց օգտագործված մեքենաներ, քանի որ համարում են ավելի հուսալի ու փորձված: Եվ հակառակը շատերը նախընտրում են գնել նոր մեքենաներ ավելորդ խնդիրներից խուսափելու համար:

Երկուսն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները, բայց այսօր կխոսենք օգտագործված մեքենաներ գնելու մասին:

օգտագործված-մեքենաների-առավելությունները

Եթե սկսնակ վարորդ եք և նախապատվությունը տալիս եք հին մեքենաներին, ապա նախքան գնելը, փորձեք պարզել, թե ինչու է այն վաճառվում: Սովորաբար վաճառողը դա անում է մի քանի նպատակով՝ երբ ցանկանում է նոր մեքենա գնել, ուզում է ազատվել մեքենայի հետ կապված ծախսերից կամ շտապ գումարի կարիք ունի:
Օգտագործված մեքենաների առաջին ու ամենակարևոր առավելությունը մատչելիությունն է: Դա հնարավորություն է տալիս մեքենա ունենալ ցանկացողներին ձեռք բերել այդ փոխադրամիջոցն իրենց գրպաններին համապատասխան գումարով:

 

Ինչպես ընտրել օգտագործված մեքենա

Նախ պետք է որոշել ապագա մեքենայի մակնիշն ու մոդելը: Այնուհետև ընտրել մի քանի տարբերակ, որոնք ուսումնասիրելուց հետո միայն ընտրություն կատարել:

 

Ինչպես զննել ավտոմեքենան

Առաջին հերթին ձեզ պետք  կգա լուսատու սարք առանց որի հնարավոր չէ մանրամասն զննել մեքենան: Այնուհետև պետք է ունենալ մագնիս, որի միջոցով հնարավոր կլինի հայտնաբերել թափքի ծեփամածկած հատվածները: Մագնիսի ձգողությունն այդ հատվածներում թույլ է լինում և եթե մեքենայի վրա կա ծեփամածիկի հաստ շերտ, նշանակում է մեքենան խփված է ու կարելի է գինն իջեցնել:

 

Ինչ պետք է հաշվի առնել օգտագործված մեքենա ընտրելիս

Շատ կարևոր է հաշվի առնել թափքի վիճակը, որն օգնում է կարծիք կազմել մեքենայի մասին, այնուհետև հաշվի առնել վազքը, սրահի վիճակը, ինչպես նաև ստուգել մեքենայի ընթացային մասերն ու շարժիչը:

 

Այսպիսով, մեքենա գնելիս գինը հաշվի առնեուց բացի, ուշադրություն դարձրեք այս բոլոր կետերին: Հակառակ դեպքում մեծ գումարներ ծախսելու հավանականությունը շատ բարձր կլինի:
Այս գործում ամենակարևորը չշտապելն է:  

Վաճառվում է Mini Countryman մակնիշի ավտոմեքենա 2012թ.արտադրության, ԳԻՆԸ ?1️⃣3️⃣0️⃣0️⃣0️⃣.,ունի պանորամա լյուկ,մաքսազերծված է մեքենան նոր է ներմուծված ԱՄՆ-ից, գտնվում է գերազանց վիճակում: Հեռ.(044)80-00-20#mini #minicooper #countryman #minicountryman

Gepostet von AutoMost am Samstag, 1. Dezember 2018